
Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Դավիթ Զալկալիանիին կփոխարինի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։
Արտաքին գործերի նախարարության նոր ղեկավարին ներկայացրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Դավիթ Զալկալիանին նշանակվել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան: