Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Լիտվայում հանդիպել է երկրի նախագահ Գիտանա Նաուսեդայի հետ: Նախագահի հետ հանդիպմանն ընդգծվել է Լիտվայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և երկրի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին։
Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում Վրաստանի խաղաղության նախաձեռնությանը, Լիտվայի նախագահը ողջունել է ՄԱԿ-ի ամբիոնից Վրաստանի վարչապետի հնչեցրած նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության գործընթացին։
Զալկալիանին հանդիպել է նաև Լիտվիայի Արտաքին գործերի նախարար Գաբրիել Լադսբերգիսին:
Ըստ Գաբրիել Լադսբերգիսի՝ թեև ռուսական սպառնալիքն այս պահին ուղղված է միայն Ուկրաինայի դեմ, սակայն Ռուսաստանի նպատակը ներառում է նաև Վրաստանը։
Ինչպես դիվանագետն է հայտարարել վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, անթույլատրելի է, որ Ռուսաստանին թույլ տրվի փոխել երկրների եվրոպական ընտրությունը։
«Ռուսաստանի նպատակը ռազմավարական փոփոխությունն է տարածաշրջանում, և պահանջներն են, որ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան հրաժարվեն եվրոպական ընտրությունից»,- ասել է Գաբրիել Լադսբերգիսը:
Խոսվել է նաև Վրաստանի օկուպացված շրջաններում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։