Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Անդրեա Թոմփսոնի հետ։
«Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը, որը էլ ավելի է ամրացնում բարձր մակարդակի հաղորդակցությունը Վրաստանի և Միացյալ նահանգների իշխանությունների միջև:
Հանդիպմանը ևս մեկ անգամ նշվել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր առաջնային ուղղություններով բարձր մակարդակի վրա է»,- ասվում է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում: