Զալկալիանին ելույթ կունենա Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստում

Հունվարի 27-ին Ստրասբուրգում Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկանիանին որպես Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը ստանձնած երկրի ներկայացուցիչ հանդես կգա ելույթով։ Այս մասին «Ալիք Մեդիան» տեղեկանում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունից:

Ըստ գերատեսչության, Վրաստանի արտգործնախարարը ասամբլեայի ձմեռային նստաշրջանում կներկայացնի նախարարների կաբինետի կողմից իրականացված գործունեության հաշվետվությունը:

Ստրասբուրգ կատարած այցի շրջանակներում նախատեսված է նաև Վրաստանի զբոսաշրջային ներուժի վերաբերյալ լուսանկարների ցուցադրությունը՝ «Ձմեռը Վրաստանում» խորագրով։

Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է 2019 թվականի նոյեմբերի 27-ին։