ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ԻԿՕՄՕՍ-ը դրական են գնահատել 2021 թվականին արևմտյան Վրաստանի Գելաթիի տաճարի (XII դար) վերականգնման աշխատանքները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է երկրի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին։
Չորս իտալացի փորձագետներ ուսումնասիրել են Գելաթիի վանական համալիրի խնդիրները, նմուշներ վերցրել և հետազոտել դրանք։ Ծուլուկիանիի խոսքով ICOMOS-ը նրանցից պահանջել է վերականգնել եկեղեցու որմնանկարները։
«Վերջապես վերջ կդրվի որոշ վրացի արվեստագետների քաղաքական շահարկումներին և մակերեսային մոտեցումներին, որոնք մեզ կոչ էին անում դադարեցնել հրատապ աշխատանքը» — նշել է նախարարը։
Միջնադարյան վանքում ստեղծված ծանր իրավիճակը մեկ տարի առաջ իրականացված տանիքի աշխատանքների հետևանքն էր։ Անբարեխիղճ աշխատանքի արդյունքում Գելաթիի վանական համալիրի Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցու գմբեթից սկսել է ջուր հոսել, եկեղեցին պահպանելու համար գմբեթը ժամանակավորապես թիթեղապատվել է։ Այդ ժամանակվանից երկրում Գելաթին փրկելու համար պայքարում են տեղացի և արտասահմանցի մասնագետները։