ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հատուկ հայտարարություն է տարածել՝ Թբիլիսիի Վակեի զբոսայգու շատրվանի ավազանում երեխաների հոսանքահարման և նրանցից մեկի մահվան առնչությամբ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ամեն ինչ անել հասարակական վայրերում երեխաների անվտանգությունն ապահովելու և նրանց կյանքի ու զարգացման իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար։
«Որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն, վրացական քաղաքները պետք է հարմարեցվեն երեխաների պահանջներին», — ընդգծված է Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլի տարածած հաղորդագրության մեջ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդգծում է, որ այդ ողբերգական դեպքից «համապատասխան դասեր» պետք է քաղել․
«Նախևառաջ, առկա հանրային տարածքներում անվտանգության միջոցները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն և երեխաներին հարմարեցված նոր վայրեր կառուցվեն»:
Կարդացեք նաև՝
Վակեի միջադեպի գործով ինն անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը