Յուկնևիչենեի ծավալուն նամակը վրաստանյան իրադարձությունների վերաբերյալ

Եվրախորհրդարանի լիտվացի անդամ Ռասա Յուկնևիչենեն հրապարակել է Վրաստանում ընթացող իրադարձություններին առնչվող ծավալուն նամակ։ Նա գրել է «Վրացական երազանք»-ի և նրա վերաբերմունքի մասին ԵՄ-ի հանդեպ, նաև՝ եվրոպացի առաջնորդների ընկալման մասին Վրաստանի և ընդհանրապես Հարավային Կովկասի վերաբերյալ։ Անդրադարձել է նաև ժողովրդավարական արժեքների համար պայքարի մեթոդներին։

Յուկնևիչենեն նշել է, որ վրաց ժողովրդի ուղերձը Եվրոպային հստակ է՝ նրանք չեն պատրաստվում դադարեցնել պայքարը։

Լիտվացի եվրախորհրդարանականի խոսքով` վրաց ժողովրդին անհրաժեշտ է Եվրամիության ավելի վճռական աջակցությունը։ Յուկնևիչենեն ընդգծել է, որ աջակցելով Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին՝ Եվրոպան պաշտպանում է նաև սեփական անվտանգությունը։