«Young Georgian Lolitaz»` Եվրատեսիլի` Վրաստանյան պատվիրակ(տեսանյութ)

229603849«Եվրատեսիլ 2016»    ամենամյա երգի միջազգային մրցույթին Վրաստանը ներկայացնելու է «Young Georgian Lolitaz»  ռոք  խումբը:

Խումբը ստեղծել է Նիկա Քոչարովը `15 տարի առաջ,  այս ընթացքում երաժշտական կազմը անընդհատ փոփոխվել է, այժմ խմբի կազմում Քոչարովի հետ են` Գիա Լաշվիլին, Նիք Դավիթաշվիլին   եւ Դիմա Հովհաննեսյանը:

  Վրաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ամիսներ առաջ ընտրել և հաստատել է հենց այս բազմազգ  ռոք խմբի մասնակցությունը, տղաները կատարելու են  «Midnight Gold» երգը: Հեղինակը Նիկա Քոչարովն է, տղաները հիմնականում կատարում են միայն իրենց հեղինակած երգերը:  Այժմ խումբը ակտիվ փորձերի մեջ է, խմբի առաջնորդն  անվանման մասին խոսելիս ժպտում է.

«Մենք Թբիլիսիում փառատոնի էինք մասնակցում, իսկ խումբը անուն չուներ, մենք այն կատակով անվանեցինք «Young Georgian Lolitaz»  , այնպես ստացվեց, որ հենց այդ փառատոնում բոլորին այնքան դուր եկավ մեր երաժշտական ծրագիրը, որ որոշեցինք  չփոխել անունը, և արդեն 15 տարի» :

Նիկան անկեղծանում է`Եվրատեսիլ չի նայում, ոչ ոքին չի կրկնօրինակում, ուզում է ստեղծել իրենը, ինքնատիպը, ասում է` մրցույթին  հետևել է ընդամենը մեկ անգամ, այդ տարի Վրաստանն առաջին անգամ էր մասնակցում, որոշեց նայել,  ասում է` չի ցանկանում այսպես ասած`մրցույթի  ճնշման տակ ընկնել:

Խմբի ուղղվածության և երգացանկի մասին խոսելիս երաժիշտը նեղսրտում է` իրենց ճիշտ է, լսում են, բայց  երգերը չեն վաճառվում, որպես օրինակ բերում է հենց Վրաստանն ու ասում, որ այս երկրում գրեթե ոչ ոք ռոք երաժշտությամբ չի ապրում, սրա հետ մեկտեղ նաև ասում է` իրենց խումբը պահանջված է, հրավիրում են տարբեր համերգային ծրագրերի, ելույթ են ունենում մեծ եւ փոքր  հարթակներում, ասում է` նվագում ենք որտեղ ուզենք և երբ ուզենք.

«Երբ 4 տղա կիթառ են նվագում, սովորաբար ընդունված է մտածել, որ դա ռոկ է, մեր երգի մեջ, իհարկե կան ռոքի էլեմենտներ , բայց  մենք ջանում ենք  երաժշտության տարբեր ոճեր փորձել: Այն փաստը, որ Առաջին ալիքը մեզ ընտրեց, կարծում եմ, որ նորարարական մոտեցում էր Վրաստանի համար: Մեզ լսում են, բայց  այս երգը չի վաճառվում, սրա մեջ բիզնես չկա»:

 

Եվրատեսիլ 2016-ը մայիսին անցկացվելու է  Շվեդիայում: Ստոկհոլմն արդեն երրորդ անգամ է հյուրընկալում երգի համաշխարհային մրցույթը:  Այս տարի մասնակցություն է հաստատել ռեկորդային թվով` 43 երկիր: Նախորդ տարի Նինա Սուբլատիի մասնակցությունը Վրաստանին ապահովեց ընդամենը  11-րդ հորիզոնականը:

 

Թողնել պատասխան