Եվրոպայի խորհրդի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ընդդիմադիր ուժերին («Միացյալ ազգային շարժում», «Կոալիցիա փոփոխությունների համար», «Ուժեղ Վրաստան»)։ ԵԽԽՎ անդամներն առանձին-առանձին զրուցել են արևմտամետ կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Կեղծված ընտրությունները և մարդու իրավունքների զանգվածային խախտումները հիմնական հարցերն են, որոնք ընդդիմությունը քննարկել է պատվիրակության հետ։
«Այս այցը չի ծառայում ոչ լեգիտիմ իշխանության ճանաչմանը»,- ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան։
Նրա խոսքով` պատվիրակության այցի նպատակը Վրաստանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցներ հավաքելն է, և այդ նպատակով կհանդիպեն նաև ազատազրկվածների հետ։