
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները, որոնք զբաղվում են վրացական հիմնախնդիրներով, ողջունել են Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը, ըստ որի` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ — Վրաստան»-ն այլևս չի համարվում «ընտրական նպատակներ հետապնդող» կազմակերպություն։
Հոկտեմբերի 2-ին Հակակոռուպցիոն բյուրոն փոխել է որոշումը և չեղարկել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ — Վրաստան»-ին և «Ընտրի՛ր Եվրոպա»-ին տված «ընտրական նպատակներ հետապնդող» կազմակերպությունների կարգավիճակը։
Հակակոռուպցիոն բյուրոյի որոշման փոփոխությանը նախորդել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երեկվա հայտարարությունը։ Կոբախիձեն Հակակոռուպցիոն բյուրոյին կոչ էր արել այս ՀԿ-ների վերաբերյալ ընդունած որոշումը չեղարկել։