
Այսօր` ապրիլի 7-ին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանավեճ կանցկացնի Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և որոշում կկայացնի «Վրացական երազանք»-ի պատվիրակության լիազորությունների վերաբերյալ։
ԵԽԽՎ-ում Վրաստանի ազգային պատվիրակության լիազորությունը մասնակի է ճանաչվել. ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ-ն ճանաչեց Վրաստանի պատվիրակության սահմանափակ լիազորությունները՝ 2025 թվականի ապրիլյան նստաշրջանում որոշումը վերանայելու պայմանով։
ԵԽԽՎ բանաձևը պահանջում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին և պայմաններ ստեղծել նոր ընտրությունների համար։ Եթե այս նախադրյալներն ու ԵԽԽՎ բանաձևով նախատեսված քննադատությունը հաշվի չեն առնվել, ապա Խորհրդարանական վեհաժողովը կարող է զրկել «Վրացական երազանք»-ի պատվիրակությանը մասնակի լիազորություններից։