Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հրապարակումից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) վրացական հարցերով համազեկուցողներ Կլոդ Քերնը (Ֆրանսիա, ALDE) և Էդիթ Էստրելլան (Պորտուգալիա, SOC) Վրաստանի իշխանություններին կոչ են արել չեղարկել «գործակալների մասին օրենքը»:
Նրանց խոսքով, «վրացի գործընկերների պահանջը՝ իրավական փաստարկներ բերել «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի» վերաբերյալ, արտացոլված են Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ»: Նրանք Վրաստանի իշխող մեծամասնությանը կոչ են արել չհաղթահարել նախագահի վետոն և ուժը կորցրած ճանաչել օրենքը, ինչպես նախատեսված է Վենետիկի հանձնաժողովի առաջարկությամբ:
Համազեկուցողները նշել են, որ, ինչպես արտացոլված է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ, Վրաստանն արդեն ունի համապարփակ իրավական դաշտ, որը կարգավորում է ոչ կառավարական կազմակերպությունների թափանցիկությունը և լրատվամիջոցների ֆինանսավորումը։
Համազեկուցողների կարծիքով՝ իշխանությունները կարող են ամրապնդել առկա իրավապայմանագրային դաշտը Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությամբ, եթե դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի։