Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հունվարի 29-ին Ստրասբուրգում Վրաստանի հետ կապված իրադարձություններից հետո հայտարարել է` ցավում է ԵԽԽՎ-ից դուրս գալու վրացական պատվիրակության որոշման համար։
«Դա սպառնում է երկխոսությանը, որը կնպաստի Վրաստանում ժողովրդավարական չափանիշների բարելավմանը», — ասել է նա։
Այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը 114 կողմ, 13 դեմ հարաբերակցությամբ քվեարկեց «Վրացական երազանք»-ի պատվիրակության լիազորությունները ճանաչող բանաձևի օգտին՝ խիստ վերապահումներով ու սահմանափակումներով։
Նոր ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում. ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձևը