Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքով՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշումը վրաց ժողովրդի մեծ հաղթանակն է։
«Երեկ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանի իշխող կուսակցությանը երեք ամսով ծանուցում է տվել, որպեսզի կատարի իր պայմանները (նոր ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում, ոստիկանական բռնությունների դադարեցում), այլապես դուրս կմնա: Սա մեծ հաղթանակ է վրաց ժողովրդի համար, բայց նաև ցավալի է, քանի որ Եվրախորհուրդն առաջին եվրոպական կազմակերպությունն է, որին միացել է Վրաստանը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին X հարթակում։
Հունվարի 29-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել՝ «Վրացական երազանք»-ից պահանջում է արտահերթ ընտրություններ նշանակել և ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Նույն փաստաթղթում խոսվում է«Վրացական երազանք»-ի պատվիրակների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու մասին։
Նոր ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում. ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձևը