Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակ»-ը ահազանգել է վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազետի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ձերբակալության կապակցությամբ։ Ամաղլոբելիին, որին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում, բանտում հացադուլ է անում։
Հարթակը կոչ է արել որոշում կայացնողներին ազատ արձակել լրագրողին և չեղարկել նրա դեմ ներկայացված մեղադրանքը։
Համաձայն այս պահին հարթակում ներկայացված տեղեկատվության, 2025 թվականին հարթակը «չորս կարմիր դրոշ» է թողարկել՝ կապված ԵԽ անդամ երկրներում լրագրողների անվտանգության հետ։ Այս չորս դեպքերից մեկը վերաբերում է Ուկրաինային՝ հանրային տվյալների բազաներից «գաղտնի տեղեկատվության» հրապարակման արգելքի մասով, իսկ երեքը՝ Վրաստանին։
Դրանց թվում են Մզիա Ամաղլոբելիի, նաև «Բաթումելեբի»-ի օպերատոր Գուրամ Մուրվանիձեի 8-օրյա կալանքը, Բաթումիում լրագրող Զվիադ Քորիձեի վրա հարձակումը։
«Լրագրողների անվտանգության հարթակ»-ը համատեղ նախագիծ է, որը մշակվել է Եվրոպայի խորհրդի և մամուլի ազատության հարցերով աշխատող կազմակերպությունների ցանցի կողմից, որի կազմի մեջ են Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ), Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ), Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) և այլն:
Հարթակը թարմացված տեղեկատվություն է տրամադրում Մզիա Ամաղլոբելիի մասին՝ ներառյալ նրա հացադուլը, նրա նկատմամբ վատ վերաբերմունքը, կալանքի ընթացքում նրա իրավունքների խախտումը և կալանքի օրինականության հարցը:
Վրաստանում շարունակվում են Ամաղլոբելիի աջակցության ցույցերը։
Իրավաբանների կարծիքով՝ «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի հիմնադրի նկատմամբ մեղադրանքն ու խափանման միջոցն իրավական տրամաբանությունից դուրս են. դրանք անարդար են ու չհիմնավորված։ Իսկ Ամաղլոբելիի ապտակը ոստիկանին` չի կարելի հարձակում համարել։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։