
Եվրախորհրդարանի պատգամավորներն այցելել են Վրաստանի օկուպացված տարածքներին սահմանակից Օձիսի գյուղ։ Նրանց դիմավորել է ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչը։
ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչը Եվրախորհրդարանի պատգամավորներին տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին։
Հիշեցնենք, որ ԵԽ պատգամավորների պատվիրակության այցը Վրաստան սկսվել է հուլիսի 20-ին։ Նրանք հանդիպել են Վրաստանի նախագահի, հանրային պաշտպանի, հասարակական հատվածի, իշխող կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչների հետ։