ԵԽ պատգամավորների ցույցը՝ հաջակցություն Ամաղլոբելիի

Եվրախորհրդարանի պատգամավորները ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն «Նետգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի։

Նրանք համերաշխություն են հայտնել արդեն 25 օր հացադուլի մեջ գտնվող լրագրողին։

«Մենք հաջորդ շաբաթ ավելի ուժեղ ուղերձ կուղարկենք Վրաստանի իշխանություններին (նկատի ունի փետրվարի 13-ին նախատեսված բանաձևի ընդունումը -հեղ.)։ Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք Վրաստանում տեղի ունեցող գործընթացներին»,- ասել է Renew Europe խմբի լիտվացի պատգամավոր Պետրաս Աուստևիչուսը։

Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Միխայել Գալերի խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը կարող է կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ սառեցնելով Բիձինա Իվանիշվիլիի ակտիվները, քանի որ նա նաև Ֆրանսիայի քաղաքացի է։

Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծել են, որ Վրաստանի կառավարությունն անօրինական է, և որ անհրաժեշտ են նպատակաուղղված անձնական պատժամիջոցներ: