ԵԽ ոչ պաշտոնական նիստում կքննարկվի Վրաստանում ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 7-8-ը Եվրոպական խորհրդի կայանալիք ոչ պաշտոնական նիստում կքննարկվի նաև ընտրություններից հետո Վրաստանում ստեղծված իրավիճակը:

Նախատեսվող հանդիպմանը ԵՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված հրավերի նամակում դրա մասին գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Մենք կանդրադառնանք նաև ընտրություններից հետո Վրաստանում տիրող իրավիճակին եւ կքննարկենք հետագա ուղիները», — գրել է Միշելը։

Այսօր՝ նոյեմբերի 7-ին և վաղը՝ նոյեմբերի 8-ին, Բուդապեշտում տեղի կունենա Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցի 47 պետություն, այդ թվում՝ Վրաստանը։