ԵԽ նախարարների կոմիտեն կոչ է արել Վրաստանին չեղարկել հոմոֆոբ օրենքը

Այսօր՝ մարտի 7-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, որը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը, կոչ է արել Վրաստանին չեղարկել հոմոֆոբ օրենքը։

Կոմիտեն նաև կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել կրոնական փոքրամասնությունների պաշտպանության համար:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների կոմիտեի նիստը տեղի է ունեցել 2025 թվականի մարտի 4-6-ը:

Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովը հրապարակել էր Վրաստանի կառավարության նախաձեռնած ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը: