Եվրախորհրդի նախարարների կոմիտեն կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը մինչև սեպտեմբերի 6-ը Վրաստանի կառավարությանը 10 միլիոն եվրո փոխհատուցում վճարել՝ 1500 քաղաքացիների զանգվածային արտաքսման համար, ներառյալ տոկոսադրույքները կամ ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա փոխհատուցում Եվրոպայի խորհրդի միջոցով:
Որոշումը կայացրել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հունիսի 7-9-ը Ստրասբուրգում կայացած նիստի ժամանակ:
Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության, 2021 թ. մարտի և հունիսի նիստերում Ռուսաստանի դիրքորոշումն այլևս վճարելուց հրաժարվելն էր, փոխարենը պատրաստակամություն էր հայտնում փոխհատուցումը փոխանցել ԵԽ-ին և հուշագիր ստորագրել Եվրոպայի խորհրդի հետ:
2019-ի հունվարի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը Ռուսաստանին պարտավորեցրել էր 10 միլիոն եվրո վճարել՝ 2006 թվականին Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսման ընթացքում մարդու իրավունքների խախտումների համար: Վճարման վերջնաժամկետը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել էր 2019 թվականի ապրիլի 30-ին, բայց Ռուսաստանը դեռ չի կատարում իր պարտավորությունը: