
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան դատապարտել է Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ բռնությունները։
Այս մասին Կոստան գրել է X սոցցանցում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցից հետո։
«Մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Կառավարության գործողությունները դեմ են ժողովրդի կամքին. Եվրամիությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին»,- գրել է Կոստան։