ԵԽ գլխավոր քարտուղարը մանրամասնել է Իվանիշվիլիի հետ զրույցը

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն մանրամասնել է, թե ինչի մասին է խոսել «Վրացական երազանք»-ի հիմնադիր, պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի հետ դեկտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը։

Ըստ Բերսեի՝ հանդիպումը նույն խնդիրների շուրջ է եղել, ինչ` բոլոր մյուս հանդիպումներին. իրավիճակը Վրաստանում, իրադարձությունների զարգացումը վերջին շաբաթների և ամիսների ընթացքում։

«(Մենք խոսեցինք- հեղ.) Վրաստանի՝ եվրոպական ընտանիքում լինելու կարևորության, ստանձնած պարտավորությունների մասին. սրանք միայն խոսքե՞ր են, թե փաստեր, որոնք համապատասխանում են իրականությանը… Ընդգծեցի մեր կողմից աշխատելու հնարավորությունը, որ աշխատենք բոլոր անդամների, այդ թվում՝ Վրաստանի հետ, իրականացնել եվրոպական ուղու իմպլեմենտաիցա (պետության կողմից միջազգային իրավական նորմերի կատարում- հեղ.)», — ասել է Բերսեն:

Բերսեն հայտարարել է նաև, որ զրույցի ընթացքում շոշափել է «լայն աշխարհաքաղաքական համատեքստը». «Այս հարցը նաև վերջին չորս օրերի քննարկումների մաս էր։ Սա նշանակում է, որ մտահոգություններն ու տարրերը (տարբեր հանդիպումներում- հեղ.) քիչ թե շատ նույնն էին` Վրաստանի իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում, նաև մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և ժողովրդավարության հարցերում։ Որովհետև սա է մեր՝ Եվրոպայի խորհրդի հիմնական նպատակը»:

Բերսեն պաշտոնական այցով Վրաստան է ժամանել դեկտեմբերի 18-ին: «Վրացական երազանք»-ի վարչապետի ու Բերսեի առաջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 18-ին, երկրորդ անգամ՝ դեկտեմբերի 20-ին։

Դեկտեմբերի 19-ին ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ։ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը հրաժարվել է հանդիպել նրան:

Այցի շրջանակներում նա հանդիպել է նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Վրացական երազանք»-ը խոստացել է փոխել «ռուսական օրենք»-ը. Բերսե