
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հանդիպել է «Վրացական երազանք»-ի հիմնադիր, պատվավոր նախագահ և օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին։ Տեղեկությունը հաստատել են «Վրացական երազանք»-ի մամուլի ծառայույթունից:
Մինչ այդ ԵԽ գլխավոր քարտուղար Բերսեն հանդիպել էր քաղաքացիական հասարակության, «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, միակուսակցական խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին և հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին: Հանդիպումների մասին մանրամասները հայտնի չեն։
Բերսեն վաղը հանդիպում կունենա ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ։
«Վաղն ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների լիարժեք օր է», — մի քանի ժամ առաջ X հարթակում գրել է Բերսեն։