Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին և նրա ժողովրդավարական գործընկերներին դիտարկել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ անձնական պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Համապատասխան փոփոխությունը մտցվել է Եվրախորհրդարանի հինգ քաղաքական խմբերի նախաձեռնած համատեղ բանաձևում՝ Վրաստանում ԶԼՄ-ների ազատությունների և լրագրողների անվտանգության խախտումների վերաբերյալ։
Ըստ բանաձևի՝ Եվրախորհրդարանը մտահոգված է երկրի միակ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի «կործանարար դերով Վրաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում»։
Նշվում է, որ Իվանիշվիլին ցույց է տալիս իր վերահսկողությունը կառավարության նկատմամբ, այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով լրագրողների և քաղաքական հակառակորդների հետապնդման որոշումներում։
Եվրախորհրդարանն իր խորը մտահոգությունն է հայտնում Կրեմլի հետ Իվանիշվիլիի անձնական և կործանարար կապերի մասով, որոնք որոշում են Վրաստանի ներկայիս կառավարության դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։
Եվրախորհրդարանն աջակցել է նախաձեռնված փոփոխություններին։
Նշենք նաև, որ Եվրախորհրդարանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի հինգ քաղաքական խմբերի նախաձեռնած համատեղ բանաձևը՝ Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության խախտումների վերաբերյալ։
Կարդացեք նաև՝
ԵՄ երկրներին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի նկատմամբ