
Ճիաթուրայում, հավանաբար, գրիպի վիրուսի հետևանքով մահացել է մոտ 30 տարեկան կին: Կնոջը ծանր վիճակում հիվանդանոց են բերել վիրուսին բնորոշ ախտանիշներով:
Ըստ բժիշկների՝ հիվանդին բերել են հունվարի 7-ին և ընդունումից մեկուկես ժամվա ընթացքում կինը մահացել է:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել էր, որ Աճարիայում և Իմերեթիում գրիպի վիրուսի հետևանքով երկու դեպք է գրանցվել: