Լրագրող Թիկո Փեիքրիշվիլին լքել է «Իմեդի» հեռուստաընկերությունը։ Այս տեղեկությունը հաստատել է ինքը` լրագրողը, Mediachecker.ge-ի հարցին ի պատասխան։
Լրագրողը չի ասել լրատվամիջոցից հեռանալու պատճառը։ Փեիքրիշվիլին վարում էր «Իմեդիի օր» հաղորդաշարը։
Նշենք, որ մեկ այլ հաղորդավար ևս՝ Էկա Ամիրեջիբին, նույնպես հեռացել է այս հեռուստաընկերությունից։ «Իմեդին» լքել են նաև «Իմեդիի առավոտ» հաղորդաշարի հաղորդավարներ Զուրաբ Բալանչիվաձեն և Նաթիա Օրվելաշվիլին։