
Ոստիկանությունը քրեական մեղադրանքով ձերբակալել է նոյեմբերի 28-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի մեկ այլ մասնակցի։
Ներքին գործերի նախարարության այսօր՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան հրապարակած հաղորդագրության համաձայն, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվում է 2006 թվականին ծնված Ս.Ջ.-ն։
Քննության տվյալներով՝ «դանակով զինված մեղադրյալը նոյեմբերի 30-ին Ռուսթավելիի պողոտայում հավաքի ժամանակ հարձակվել է ՆԳՆ աշխատակցի վրա՝ նրա առողջությանը վնաս պատճառելու նպատակով»։
Ձերբակալվածին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաների սկզբից ի վեր քրեական մեղադրանքներով ձերբակալվել է առնվազն 15 մարդ։
Նրանցից 7-ը մեղադրվում են ոստիկանի վրա հարձակում գործելու կամ գույքը վնասելու, իսկ 7-ը՝ խմբակային բռնություն կազմակերպելու, ուղղորդելու կամ մասնակցելու և բռնի գործողությունների հրապարակային կոչ անելու համար։ 1-ը ձերբակալված է պայթյուցիկ պատրաստելու մեղադրանքով: