
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 16-ին Կախեթիում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից ևս մեկին է ձերբակալել: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 1960 թվականին ծնված Ք.Մ.-ին՝ Թբիլիսիում: Հետաքննությունը պարզել է, որ կինը Վելիսցիխե գյուղի մոտ վնասել է ոստիկանական մեքենան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին ընդդիմության և ոստիկանության միջև միջադեպ է տեղի ունեցել, երբ ընդդիմադիրները փորձել են հասնել և բողոքի ակցիա իրականացնել Թելավիում, որտեղ տեղի էր ունենում նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը: