Ջավախքի հայաբնակ Դամալա գյուղից դուրս ապրող դալամացիների կողմից հավաքվել է ևս 60 հազար ԱՄՆ դոլար: Գումարն արդեն փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Սա արդեն 3-րդ փոխանցումն է: Հանգանակության 3 փուլերի ընթացքում ընդհանուր 175 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել: Դրամահավաքի մասնակից Մինաս Հակոբյանի խոսքով` այս հայանպաստ նախաձեռնության շարժիչ ուժը երիտասարդ դամալացիներն են. «Մեզ գոտեպնդվել ու մեր հավաքական ուժին հավատալ է պետք: Եթե հայ մայրն իր որդուն առաջնագիծ է ուղարկում, մնացած բոլորս ազգովի պարտավոր ենք մեր ներդրումներով փրկել այդ զավակի կյանքը, մեր բոլորի կյանքը և Հայաստանի ապագան: Խնդրի լրջությունը խորապես գիտակցելու կոչ եմ անում բոլորիս: Շարունակենք ներդրումները և փրկենք մեր հայրենիքը»,- «Ալիքի» հետ զրույցում ասում է Մինաս Հակոբյանը:
Նախորդ փոխանցումների մասին`
Ռուսաստանաբնակ դամալացիները ևս 70 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին