ԵՎՐՈ-2024-ում Վրաստանի հավաքականի եզրափակիչ խաղը կկայանա այսօր

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում այսօր՝ հունիսի 26-ին կհանդիպի Պորտուգալիայի հավաքականի հետ։

Հանդիպումը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 23:00-ին Գելզենկիրխենում:

Եվրոպայի առաջնության առաջին խաղը Վրաստանի հավաքականը անցկացրեց հունիսի 18-ին Թուրքիայի հետ և պարտվեց 1:3 հաշվով, իսկ հունիսի 22-ին կայացած երկրորդ խաղում Չեխիայի ընտրանու հետ հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, ուստի Վրաստանը Եվրոպայի առաջնությունում վաստակեց առաջին միավորը։

ԵՎՐՈ-2024-ի խաղերի բաց ցուցադրությունները հասանելի են Վրաստանի բոլոր քաղաքներում՝ մեծ էկրաններին: Մայրաքաղաքում խաղը կցուցադրվի Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում։