Արդեն իսկ հայտնի է, որ նոյեմբերից Վրաստանը կդառնա միասնական եվրովճարային տարածքի (Single Euro Payments Area-SEPA) անդամ։
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, SEPA-ին անդամակցելը կարևոր է, քանի որ Եվրամիությունից Վրաստան և Վրաստանից Եվրամիություն փոխանցումներն ավելի արագ և դյուրին կլինեն:
«Եվ հուսով եմ, ապագայում կէժանանան, միջնորդ բանկը կվերացվի, և ընդհանրապես սա նշանակում է, որ Եվրոպայից փող ստացող կամ Եվրոպայում բարեկամներ ունեցող մեր քաղաքացիների մի շատ մեծ մասի համար ավելի հեշտ կլինի ուղարկել և ստանալ դրամական միջոցները, նրանք ստիպված չեն լինի երկար սպասել` վախենալով «գործարքի ձախողումից», և ավելի ապահով կլինեն»,- գրել է Մելաշվիլին:
Ըստ Մելաշվիլիի, սա նաև քայլ առաջ է բիզնեսի համար, քանի որ ԵՄ-ից Վրաստան (և հակառակը) գործարքների ժամանակը զգալիորեն կկրճատվի և կդառնա շատ ավելի հուսալի.
«Օրինակ, Լիսաբոնից ընկերությունը կկարողանա արագ և առանց խնդիրների վճարել Վրաստանում ծառայությունների համար, և հակառակը՝ Մեստիայից (շրջան Վրաստանում.– խմբ.) հնարավոր կլինի գործել Փարիզում»:
Սեպտեմբերի 20-ին Վրաստանի Ազգային բանկը SEPA-ին անդամակցության պաշտոնական դիմում է ներկայացրել։ Ազգային բանկի տվյալներով՝ SEPA-ին միանալը ամենակարևոր քայլն է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։