
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը գրանցել է Johnson & Johnson-ը` որպես COVID-19-ի դեմ պատվաստանյութ։ Այսպիսով այն կդառնա 4-րդ պատվաստանյութը, որը գործածվելու է Եվրամիության տարածքում։
Deutsche Welle-ի տվյալով` այն այլ պատվատանյութերից տարբերվում է նրանով, որ պատվաստվելու համար բավական է մեկ չափաբաժինը։ ԵՄ-ն պատվիրել է 400 մլն. դոզա Johnson & Johnson։
Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ նշված դեղամիջոցը նվազեցնում է կորոնավիրուսով վարակման ռիսկը` 66%-ով` պատվաստումից 4 շաբաթ անց։
Լուսանկարը` TASS-ի