
Մայիսի 9-ին Եվրոպայի օրվա կապակցությամբ Օրբելիանիի պալատի դիմաց՝ Աթոնելի փողոցում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ և նախագահի վարչակազմի աջակցությամբ «Եվրոպայի համար» խորագրով համերգ տեղի կունենա:
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ համերգին կմասնակցեն Վրաստանի ազգային բալետը՝ «Սուխիշվիլեբի»-ն, Զուրա Ռամիշվիլիի անվան ջազ քառյակը, երաժիշտներ Գիորգի Գիգաշվիլին, Նինի Նուցուբիձեն, Լիզա Կերեսելիձեն, Կատո Կվարացխելիան, Սալիոն, Նիկալա Զուբիաշվիլնի, Դաթա Մունջիշվիլին:
«Համերգը կմեկնարկի ժամը 21:00-ին, իսկ մասնակցությունը կլինի անվճար»,- նշված է հաղորդագրության մեջ: