Մայիսի 11-ին, Եվրոպայի օրվա առթիվ, Թբիլիսիում կայացավ բազմահազարանոց երթ ու բողոքի ցույց։
Երեկոյան ժամը իննից, տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում՝ ընդդեմ «Վրացական երազանքի» կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքի»։ Տեղում աշխատում էր «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։
Հատկանշական է նաև, որ վաղը՝ մայիսի 12-ին քաղաքացիները նախատեսում են հավաքվել Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում և գիշերել խորհրդարանի մոտ։ «Գիշերենք Վրաստանի համար» հանրահավաքի կազմակերպիչների խոսքով, դրա պատճառը մայիսի 13-ի առավոտյան իրավական հարցերի հանձնաժողովում «գործակալների մասին օրենքի» երրորդ ընթերցման նշանակումն է:
Ֆոտոշարքը ներկայացնում ենք ստորև՝