Եվրոպան վրաց ժողովրդին չի լքել

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոոպմանը նշում է, որ Եվրամիությունը չի լքել վրաց ժողովրդին, իսկ քննադատությունը վերաբերում է կառավարության քաղաքականությանը։

Նա խոսել է Վրաստանին ուղղված Եվրահանձնաժողովի  9 վերապահումների մասին` նշելով, որ այս առումով շատ քիչ առաջընթաց կա.

«Մենք հպարտ էինք, որ անցյալ տարի Վրաստանը դարձավ Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր։ Ակնհայտ է, սակայն, այսօր, որ օտարերկրյա գործակալների օրենքի և այլ զարգացումների ներքո երկիրը շեղվել է իր եվրաինտեգրման ուղուց՝ հեռանալով ԵՄ-ից:

Պետք է հստակեցնեմ, սակայն, վրաց ժողովուրդը չի լքել Եվրամիությունը։ ԵՄ-ին և եվրոպական արժեքներին իրա աջակցությունն է արտահայտում քաղաքացիների 80-90 տոկոսը»,- ասել է Կոպմանը:

 Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը հավելել է, որ շարունակելու են հստակ հանձնարարականներ տալ իրավիճակը շտկելու համար։