Եվրոպան պետք է շտապ գործի. ֆրանսիացի պատգամավորը՝ վրաստանյան ցույցերի ընթացքում բռնությունների մասին

Ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն՝ անդրադառնալով խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Էլենե Խոշտարիայի ձերբակալությանը, դատապարտել է Վրաստանում ցուցարարների նկատմամբ բռնությունները։

«Ես կտրականապես դատապարտում եմ բռնի ձերբակալությունները և ֆիզիկական բռնությունները Վրաստանում ընդդիմադիրների, լրագրողների, իրավապաշտպանների և խաղաղ ցուցարարների նկատմամբ: «Վրացական երազանք»-ը գողացել է ընտրությունները և ոչնչացնում է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը: Եվրոպան պետք է շտապ գործի», — գրել է Նատալի Լուազոն X-ում:

Նշենք. մարտի 28-ի եվրոպամետ ցույցի ընթացքում խորհրդարանի շենքի մոտ մի քանի քաղաքացի է ձերբակալվել, նրանց թվում է եղել «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Էլենե Խոշտարիան։