
Այսօր եվրոպամետ բողոքի ցույցերի 146-րդ օրն է։ Ռուսթավելիի պողոտան փակ է, ցուցարարներ են հավաքված նաև Հանրային հեռարձակողի շենքի մոտ։
Նրանք պահանջում են փոխել Հանրային հեռարձակողի լրատվական քաղաքականությունը։ Ասում են՝ ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի հեռուստատեսությամբ:
Հեռարձակողի շենքի մոտ հրապարակային ելույթներն ավարտելուց հետո քաղաքացիները երթով կշարժվեն դեպի Ռուսթավելիի պողոտա։ Նրանց պահանջներն անփոփոխ են` քաղբանտարկյալների ազատ արձակում ու նոր ընտրությունների նշանակում։