Նոյեմբերի 28-ից ի վեր Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում ի պաշտպանություն եվրաինտեգրման։
Հատուկջոկատայինները բիրտ ուժի կիրառմամբ՝ ջրցան մեքենաներով, ջրի շիթերով, պղպեղի սփրեյով, արցունքաբեր գազով, ռետինե փամփուշտներով ցրում են բողոքի ցույցերը Թբիլիսիում: Բերման ենթարկվածները թե՛ բերման ենթարկվելիս, թե՛ դրանից հետո, բռնության են ենթարկվում: Տուժածների թվում կան նաև լրագրողներ:
«Ալիք Մեդիա Վրսստան»-ը ներկայացնում է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում բերման ենթարկվածների, կալանավորվածների և այլոց թիվը.
- Քրեական օրենքով բերման է ենթարկվել ավելի քան 30 մարդ:
- Վարչական օրենքով բերման է ենթարկվել 372 մարդ:
- Նրանցից 62-ը դատապարտվել է վարչական կալանքի:
- Ավելի քան 100-ին տուգանք են նշանակել:
- Բռնություն գործադրած ոչ մի ոստիկան չի բացահայտվել:
Տվյալները դեկտեմբերի 8-ի ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն: