Եվրոպամետ ցույցերին աջակցում է հարցվածների 65 տոկոսը

Վրաստանում հարցված քաղաքացիների 65 տոկոսն աջակցում է եվրոպամետ բողոքի ցույցերին, 61 տոկոսը կարծում է՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, իսկ 50 տոկոսի կարծիքով՝ իշխող «Վրացական երազանք»-ի քաղաքականությունը ռուսամետ է։

Այս մասին է վկայում IPM հետազոտական կենտրոնի հարցման արդյունքները:

Հարցումը ցույց է տալիս, որ 18-34 տարեկանների մոտ բողոքի ալիքն ավելի բարձր է. նրանց 76 տոկոսն աջակցում է բողոքի ակցիաներին:

IPM-ի հեռախոսային հարցումն իրականացվել Վրաստանի ողջ տարածքում՝ դեկտեմբերի 3-12-ն ընկած ժամանակահատվածում։

Հարցվմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1600 քաղաքացի։ Հարցման սխալի սահմանը 95 տոկոս միջակայքում չի գերազանցում +/- 2,5%-ը: