
Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում եվրոպամետ ցույցը վերսկսվել է, ցուցարարները հավաքվում են. պողոտայում երթևեկությունը կաթվածահար է:
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ ցուցարարները ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները:
Օրենսդիր մարմնի հարակից փողոցներում իրավապահներ են մոբիլիզացված:
Բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն 7-րդ օրն է բողոքում են «Վրացական երազանք»-ի նոյեմբերի 28-ին ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի բերվի մինչև 2028 թվականի ավարտը։