
Թբիլիսիում և շրջաններում շարունակվում են եվրոպամետ հանրահավաքները։ Բողոքի 68-րդ օրը հանրահավաքներ են նախատեսվում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Պահանջը մնում է անփոփոխ՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել ապօրինի բերման ենթարկված խաղաղ ցուցարարներին։
Փետրվարի 3-ի բողոքի ակցիաների ժամանակացույցը ներկայացնում ենք ստորև`
Թբիլիսի
- 15:00 — ցույց «Փախստականներն ընդդեմ կոռուպցիոն ռեժիմի»
- 19։00 — հանրահավաք Հանրային Հեռուստաընկերության մոտ,
Քութայիսի
- 19:00 — ցույց «Այո Եվրոպային, ոչ Ռուսաստանին», քաղաքապետարանի դիմաց
Բաթումի
- 19:00 — ցույց «Հայրենիքին ծառայելիս», սահմանադրական դատարանի մոտ
Զուգդիդի
- 18:00 — ցույց Զուգդիդիի մարզպետարան մոտ,
Թելավի
- 18:00 — բողոքի ցույց Բաթումիի քաղաքապետարանի մոտ։