
Թբիլիսիում եվրոպամետ ցույցերի վերցերորդ օրն է. Ռուսթավելիի պողոտան փակ է: Ցուցարարները չեն պատրաստվում լքել տարածքը:
Տեղում մոբիլիզացված են Ներքին գործերի նախարարության մեծաթիվ աշխատակիցներ. խորհրդարանի շեքին մոտեցող ցուցարարների դեմ ջրի շիթեր են կիրառում:
Քաղաքացիները բողոքում են ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ:
Բացի Թբիլիսիից ցույցեր են անցկացվում նաև Ռուսթավիում, Բաթումիում, Փոթիում և այլ շրջաններում ու խոշոր քաղաքներում:
Թբիլսիի խորհրդարանի մոտ աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը ցույցը ներկայացնում է լուսանկարներով: