
Եվրոպամետ շարունակական բողոքի ցույցերի 55-րդ օրը ցուցարարները կրկին հավաքվել են Ռուսթավելիի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի դիմաց։
Նրանք պահանջում են նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին։
Բողոքի ցույցը, ըստ ցուցարարների` չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ քաղբանտարկյալները բանտում են։