
Թբիլիսիում եվրոպամետ ցույցերի հինգերորդ օրն է: Խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների դեմ հատուկջոկատայինները ցույցի մեկնարկից րոպեներ անց սկսեցին ջրի շիթեր կիրառել:
Ռուսթավելիի պողոտայում գտնվող ցուցարարները հավաքում են ջուրն ու հետ լցնում հատուկջոկատայինների վրա:
Հիշեցնենք․ քաղաքացիները բողոքում են ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ:
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը ցույցը ներկայացնում է լուսանկարներով: