Եվրոպամետ ցույցերի 140-րդ օրը

Վրաստանում եվրոպամետ բողոքի ցույցերի 140-րդ օրն է, և Ռուսթավելիի պողոտան կրկին փակ է։

Զուգահեռաբար ցույց էր նաև «Առաջին ալիք»-ի նախկին շենքի դիմաց, որտեղից ցուցարարները երթով շարժվել և միացել են Վասո Աբաշիձեի անվան «Նոր թատրոն»-ի (Ախալի թեատրի) մոտ ընթացող բողոքի ցույցին։

Միաժամանակ մետրոյի «Մարջանիշվիլի» կայարանի մոտ ոստիկաններ են մոբիլիզացվում։

Քաղաքացիները հավաքվել էին թատրոնի մոտ այն բանից հետո, երբ Մշակույթի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ «Նոր թատրոն»-ի գեղարվեստական ​​ղեկավար Դավիթ Դոիաշվիլին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

Այս պահին Դավիթ Դոիաշվիլու հետ թատրոնի շենքում են նաև դերասանները։ Առկա տեղեկությունների համաձայն՝ «Նոր թատրոն»-ի թատերախումբը նույնպես պատրաստվում է հանդես գալ հատուկ հայտարարությամբ։