Եվրոպամետ ցույցերի 139-րդ օրն է

Վրաստանում շարունակվող եվրոպամետ բողոքի ցույցերի 139-րդ օրն է. Ռուսթավելիի պողոտան կրկին արգելափակված է։

Ցույցի մասնակից քաղաքացիները կրկին հավաքվել են խորհրդարանի դիմաց, ծածանում են Վրաստանի և ԵՄ-ի դրոշները։

Ցուցարարների պահանջներն անփոփոխ են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում և նոր, ազատ ու արդար ընտրությունների անցկացում։

Հիշեցնենք. եվրոպամետ ցույցերը Թբիլիսում սկսվել են 2024 թվականի նոյեմբերի 28-ին իշխող «Վրացական երազանք»-ի հայտարարությունից հետո, ըստ որի` մինչև 2028 թվականը օրակարգ չեն բերի եվրանդամակցության բանակցութունների մեկնարկի հարցը։