
Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ բողոքի ցույցը շարունակվում է: Արդեն 13-րդ օրն է՝ ի նշան բողոքի քաղաքացիները հավաքվում են խորհրդարանի շենքի դիմաց։
Ժամը 19:00-ից քաղաքացիները սկսել են հավաքվել օրենսդիր մարմնի մոտ։ Քիչ առաջ նրանք փակել էին ճանապարհը, ինչի պատճառով էլ Ռուսթավելիի պողոտայում այժմ արգելված է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Հանրահավաքի մասնակիցները բողոքում են նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ «Վրացական երազանք»-ը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի մտցնի մինչև 2028 թվականի ավարտը։
Ցուցարարների պահանջն անփոփոխ է՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվա քաղաքացիներին։