Եվրոպամետ ցույցերի 12-րդ օրն է

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ ցույցերի 12-րդ օրն է։ Քաղաքացիները չեն պատրաստվում այլ տեղ գնալ. Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է։

Քաղաքացիների խոսքով, իշխող «Վրացական երազանք» կուսակցության բռնություններն ու ճնշումներն արդյունք չեն տվել։ Ցույցի մասնակիցներն ուղղակիորեն ասում են, որ «Բիձինա Իվանիշվիլին չի հասկացել, որ ազատ մարդիկ չեն վախենում իր տեռորից»։

Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ` Ռուսթավելիի պողոտան փակ է։

Քաղաքացիները 12-րդ գիշերն անընդմեջ բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը Վրաստանի կառավարությունը հրաժարվում է եվրանդամակցության բանակցությունների մեկնարկից:

Նրանք նաև նոր ընտրություններ են պահանջում։