
Վրաստանում շարունակվող եվրոպամետ բողոքի ցույցերի 106-րդ օրն է. Ռուսթավելիի պողոտան արգելափակված է:
Խորհրդարանի մոտ ազատության համար պայքարող քաղաքացիների պահանջները մնում են անփոփոխ. պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և ազատ արձակել եվրոպամետ ցույցի ժամանակ ապօրինի բերման ենթարկված քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ շարունակվող բողոքի ցույցերը Վրաստանում սկսվեցին 2024 թվականի հոկտեմբերի 26-ից հետո և ավելի մեծ թափ ստացան նոյեմբերի 28-ից, երբ իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ 4 տարով օրակարգից հանում է եվրանդամակցության բանակցությունների մեկնարկի հարցը։