
Թբիլիսիում եվրոպամետ ցույցերի 10-րդ օրն է. Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է:
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ ցույցին միացել են տարբեր դավանանքների հոգևորականներ՝ հետևյալ գրությամբ պաստառով. «Միասին հանուն իսկական խաղաղության»։
Ցույցի մասնակից տարեց պապիկի ձեռքում պարզած պաստառի վրա գրված է. «Համերաշխություն երիտասարդներին. համբերություն, տոկունություն»:
Ցուցարարները ծածանում են նաև Վրաստանի և Եվրամիության դրոշները: Խորհրդարանի ճակատային մասին «լազերային շոու է». լազերների օգնությամբ նկարում են ԵՄ դրոշը, տոնածառ և սիմվոլիկ այլ պատկերներ:
Խորհրդարանի հարակից Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցներում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված:
Ցույցերի 10-րդ օրը ներկայացնում ենք ֆոտոշարքով: